Արթիկի գաղութի մոտ բախվել են Toyota Rav4-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Արթիկ ավտովթար

Երեկ՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի  2-րդ կմ հատվածում՝ Արթիկի գաղութի հարևանությամբ, բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 38-ամյա Վաղարշակ Չ.-ի վարած  Toyota Rav4 մակնիշի և 33-ամյա Ավետիք Պ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ Վաղարշակ Չ.-ն և Mercedes-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 27-ամյա Լ. Պետորսյանը, 63-ամյա  Խ. Պետրոսյանը, 58-ամյա Գ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը:

պերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Ռուբեն Գրիգորյանի գլխավորութամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Շիրազ Ալեքսանյանն ու Լևոն Բաղդասարյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ հետաքննիչ  Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

--00--ԱԱ