Մայիսի 17-ից 21-ը անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

նկար

Անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվության բաժինը։

«Մայիսի 17-ից 21-ը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով։

Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում N զորամիավորման զորավարժարաններից մեկում իրականացվելու է մարտական հրաձգությամբ բրիգադային մարտավարական զորավարժություն: Մարտական պատրաստականության բարձր աստիճանի պայմաններում զորամիավորման անձնակազմը դուրս է բերվելու նախորոշված շրջաններ։ Խաղարկվող մարտավարական դրվագների ընթացքում ստուգվելու են հրամանատարական կազմի՝ մարտավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները»։

--00—ԼՄ