Իշխանական մի կայքիկ երեկոյան լուր դրեց, որը հանձնարարություն համարվեց, իրավապահները կատարեցին  

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

1652258573-1874-1.png

Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Քննչականի պետը, Հակակոռուպցիոնի պետը կարող են աշխատանքից դուրս գալ, և իրենց փոխարեն այս պաշտոնները զբաղեցնի իկ/ic վերջածանցով իշխանական մի կայք, որն իրավապահների փոխարեն որոշումներ է կայացնում. երեկ ուշ գիշեր իշխանական այդ կայքիկը լուր դրեց, որը հանձնարարություն համարվեց. այսօրվա ավտոերթի մասնակիցներին պետք է բիրտ ուժով բերման ենթարկել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առավոտյան արդեն կարմիրբերետավորներն ու ոստիկանները՝ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, ականջները կախած, կատարեցին այդ աննշան կայքի և դրա խմբագրի հանձնարարությունները: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի բարձր աշխատավարձով, գեներալական ուսադիրներով պաշտոնյաներ պահել, եթե մի փոքրիկ կայք կարող է որոշում կայացնել, իսկ ոստիկանական ամբողջ համակարգն էլ կատարի դրա հրահանգները՝ անսալով օրենքը, արժեզրկելով ողջ ոստիկանական համակարգը, մոռանալով, որ նրանք պետք է ծառայեն օրենքին և օրինականությանը՝ հանրային անվտանգությունը և շահն ապահովելու համար:

Իսկ այսօր նրանք դարձան իշխանական կայքիկի կամակատարը, հնազանդ ծառայողը լոկ»։

--00--ՀԶ