Վայրագություն է․ Պուտինը՝ Եվրապայում խորհրդային զինվորների արձանների ապամոնտաժման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Պուտին խորհրդային արձաններ

Եվրոպայում իշխանությունները վայրագորեն քանդում են հուշարձանները և ցինիկաբար վերաշարադրում համաշխարհային պատմությունը՝ այդպիսով խաչ քաշելով Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթածների սխրագործությունների վրա։ 

Այս մասին ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ կարևոր է հակազդել նացիստների և նրանց հանցակիցների՝ ցանկացած նման փորձի։
Ավելի վաղ, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցը պաշտպանել էր Ռիգայի քաղաքային խորհրդի որոշումը՝ քանդել Ռիգայի ազատագրողների հուշարձանը։

Նա խորհրդային զինվորների հուշարձանն անվանել է «ռուսական քարոզչության օբյեկտ» և ասել, որ մայիսի 20-ին երկրում երթ է կազմակերպվելու Լատվիան «ամենատարբեր խորհրդային ժառանգությունից» ազատագրելու համար։

--00--ԱԱ