Ուկրաինայից և Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել Է 1,3 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

աշխարհ

Ավելի քան 1,3 միլիոն մարդ Է ժամանել Ռուսաստան Ուկրաինայից եւ Դոնբասից, ՏԱՍՍ-ին հայտնել Է ուժային կառույցների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկուշաբթի օրվա առավոտվա դրությամբ ՌԴ-ի հետ սահմանը հատել Է ավելի քան 1,3 միլիոն մարդ, ներառյալ 223 հազար երեխա: Նրանց մեծ մասը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Ժամանածների թվից գրեթե 34 հազար մարդ գտնվում Է ժամանակավոր տեղավորման 528 կետերում: Մնացածները տեղավորվել են ազգականների մոտ եւ մասնավոր կարգով: Նյութական օգնություն ցույց տալու(10 հազար ռուբլու չափով)՝ ժամանողների դիմումներով վճարվել Է ընդհանուր առմամբ 2,4 միլիարդ ռուբլի:

--00--ԿԿ