Քիչ անց կներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում․ Մակինյանը՝ մեքենաները «չվերադարձնելու» մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Մակինյան

Փաստաբան Ամրամ Մաինյանը գրում է․

«Ոստիկանության աշխատակիցները, հղում անելով վերադաս ղեկավարներից հրաման ստացած լինելու վրա, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և հրաժարվում են վերադարձնել:

Կատարվածն առնվազն պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, որի վերաբերյալ քիչ անց կներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, իսկ ապօրինի հրաման տված ղեկավարներին կպարզի քննիչը:

Հետգրություն. ապօրինի հրաման կատարելը քրեական պատասխանատվությունից չի ազատում…»։

--00—ԼՄ