Ճանապարհային ոստիկանությունը և Պարեկային ծառայությունը վերածվել են 90-ականների ГАИ-ի. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

նկար

Ճանապարհային ոստիկանությունը և Պարեկային ծառայությունը վերածվել են 90-ականների ГАИ-ի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացին ահազանգում է, որ ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել իր ավտոմեքենան և չեն վերադարձնում:

ГАИ-ի площадка-ում հայտնել են, որ մեքենան բերել են командир-ի ցուցումով և կարող են վերադարձնել բացառապես նույն վերադասի ցուցումով:

Այսպիսի երևույթները, որ 90-ականներին շատ տարածված էին, վերջապես արմատախիլ էր արվել: Փաստորեն եվրոպայից միլիոններ ստանալով պարեկային ծառայություն ստեղծելով այս մահաբեր իշխանությունը վերականգնում է նախկին բոլոր արատավոր երևույթները, որ երբևէ գոյություն են ունեցել»:

--00—ԼՄ

Տեսանյութեր