Հայտնի են դպրոցներում միասնական ավարտական քննությունների օրերը․ ԿԳՄՍ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Միասնական քննություններ

Հայտնի են 9-րդ դասարանի ավարտական քննությունների օրերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և մանրամասնել, որ այս տարի 9-րդ դասարանում նախատեսված է երկու կենտրոնացված քննություն՝ հայոց լեզու և մաթեմատիկա։

Փոխնախարարի խոսքով, Հայոց լեզվի կենտրոնացված քննությունը կլինի հունիսի 28-ին, մաթեմատիկայից՝ հունիսի 30-ին, իսկ Հունիսի 8-ից սկսվում են նաեւ այլ առարկաների քննությունները, որոնք կկազմակերպվեն դպրոցներում:

Նա նաև տեղեկացրել է, որ 12-րդ դասարանների համար հայոց լեզու եւ գրականություն առարկայից ավարտական քննությունը հունիսի 8-ն է, հայոց պատմությունը՝ հունիսի 15-ին եւ մաթեմատիկան՝  հունիսի 22-ին: 

«Առաջիկայում կհրպարակվեն նաեւ միասնական քննությունների օրերը, որոնք նախարարությունը լրացուցիչ կիրազեկի»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

--00--ԱԱ