60-80 ոստիկանության ծառայողներ կապ չունեն ոստիկանի պատվի ու երդման հետ․ նրանք պատժվելու են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ դժգոհել է ոստիկանական գործողությունների անհամաչափությունից ընդդիմադիրների կազմակարպած ակցիաների շրջանակում։

«Մենք խոսում ենք 60-80 ոստիկանության ծառայողների մասին։ 60-80 ոստիկանության ծառայողներ, որոնք առնչություն չունեն ոստիկանի պատվի, երդման և ծառայության հետ առհասարակ։ Այդ մարդկանցից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, տվյալները, մենք դրանք բոլոր արձանագրում ենք։

Այդ ոստիկանների վերաբերյալ ուզում եմ շատ հստակ ասել, որ իրենք ոչ միայն պատժվելու են․ այսօրվա մի քանի ոստիկանների արարքներ պարունակում են քրեական օրենսգրքի լիազորությունների անցումից մինչև չարաշահում և այլ հոդվածների հատկանիշներ` ընդհուպ (գործընկերներիցս մեկը ճիշտ դիտարկում էր արել) նույնիսկ մարդու առևանգման հանցակազմի հատկանիշ էլ կարող ենք տեսնել»,-ասել է նա և հավելել որ նրանք պատասխանատվության են ենթարկվելու, պատժվելու են խիստ, հեռացվելու են համակարգից այնպես, որ երբեք հնարավորություն չունենան պետական ծառայություն իրականացնել։

 

Տեսանյութեր