Մենք հասկանում ենք՝ ինչու է օրվա իշխանությունն իրեն այսպես պահում․ հոգեվարքի մեջ են․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Իշխան Սաղաթելյան

Այսօր վաղ առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիներն ավտոերթերով կաթվածահար են արել սկզբից մայրաքաղաք մտնող բոլոր գլխավոր ճանապարհները, իսկ հետո նաև Երևանի փողոցները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Ոստիկանության կոնկրետ ծառայողներ՝ կրկին բերետավոր, այսօր ապօրինությունների նոր նշաձող սահմանեցին: Խաղաղ ավտոերթը հավաքների ազատության իրավունքի բաղադրիչ է, որին ուժով միջամտությունը ակնհայտ ու խայտառակ իրավախախտում է: Սա՞ է այս տգետների պատկերացրած ժողովրդավարությունը: Վարորդներին մեքենայից բիրտ ուժով հանելն ու բերման ենթարկելը իսկապես աննախադեպ երևույթ է:

Բայց մենք հասկանում ենք՝ ինչու է օրվա իշխանությունն իրեն այսպես պահում: Հոգեվարքի մեջ են: Եվ սա արդեն ակնհայտ է: 

Սիրելի հայրենակիցներ: Շարունակում ենք նույն ոգով և նույն տեմպով: Այսօր մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք: Վաղը առավոտյան 8:00-ից վերսկսում ենք բողոքի զանգվածային ակցիաները»,-գրել է ընդդիմադիր գործիչը:

--00--ԱԱ