32-ամյա տղամարդը «Toyota»-ով մահացու վրաերթի է ենթարկել  հետիոտնին, ապա բախվել այլ ավտոմեքենայի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թ․ մայիսի 16-ին՝ ժամը 01։40-ի սահմաններում, հիշյալ փողոցում 32-ամյա տղամարդը «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել  հետիոտնին՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ, որից հետո բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ