ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Մոսկվայում այսօր կայանալիք գագաթնաժողովի շրջանակում, ՀԱՊԿ ղեկավարները ռազմական համագործակցության ընդլայնման և կենսաանվտանգության հարցերը, հայտնում են Կրեմլից։
Կամփոփվեն նաև համատեղ աշխատանքի արդյունքները, կքննարկվեն կազմակերպության զարգացումը, հավաքական անվտանգության համակարգի կատարելագործումը, խաղաղապահ ներուժը, ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու մեխանիզմները։
Հիշեցնենք, որ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ներկայում Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում։
--00--ԱԱ