ՌԴ Պետդումայում ԱՄՆ-ի ստեղծած կենսալաբորատորիաները համեմատել են ՆԱՏՕ-ի կետերի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Ուկրաինա կենսալաբորոտարիաներ ՌԴ

Ուկրաինայում կենսալաբորատորիաները, որոնք ստեղծվել են ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով, կարող են դիտվել որպես ՆԱՏՕ-ի կետեր։ 

Նման համեմատություն է արել Պետդումայի փոխխոսնակ, Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Իրինա Յարովայան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի 11-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ն փորձարկումներ է արել Խարկովի մերձակայքում գտնվող հոգեբուժարանում գտնվող մարդկանց վրա։ Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունն օգնել է դադարեցնել այդ երկրում ԱՄՆ ռազմակենսաբանական ներկայության ընդլայնումը, ինչպես նաև նպաստել քաղաքացիական անձանց հանցավոր փորձերից պաշտպանելուն։

--00--ԱԱ