Ֆինլանդիան և Շվեդիան միանում են ՆԱՏՕ-ին․ ՌԴ ԱԳՆ-ի ու Պուտինի արձագանքը կոշտ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Ֆինլանդիա Շվեդիա ՆԱՏՕ Պուտին

ՆԱՏՕ-ն «չպետք է պատրանքներ ունենա», որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությունը կհարուցի Ռուսաստանի արձագանքը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նա նաև բնութագրել է ՆԱՏՕ-ի հյուսիսային ընդլայնումը որպես «հեռահար հետևանքներով սխալ», հայտնում է Կոմերսանտը։

Նրա կարծիքով, Ֆինլանդիայի և Շվեդիայի ընդունած որոշման պատճառով «ռազմական լարվածության ընդհանուր մակարդակը» կբարձրանա, և «այս ոլորտում ավելի քիչ կանխատեսելիություն կլինի»։ 

Մայիսի 15-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները հաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ որոշումը և հայտարարել դաշինքին միանալու հայտերի պատրաստման գործընթացի մեկնարկի մասին։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ չեզոքության քաղաքականությունից հրաժարվելը «սխալ կլինի», իսկ Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ կարող է բացասաբար ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։

--00--ԱԱ