ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Մայիսի 16-ին՝ ժամը 08:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր թաղամասի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
--00—ԼՄ