«Ռոմա»-ի բուժանձնակազմը փորձելու է արագացնել Մխիթարյանի ապաքինման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

սպորտ

Իտալական «Ռոմա»-ի բժշկական անձնակազմը փորձելու է արագացնել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման գործընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները` շեշտելով, որ եթե «Ռոմա»-ի կազմում շարունակվի ֆուտբոլիստների վնասվածքների շրջանը, ապա «Ռոմա»-ի բուժանձնակազմը կփորձի արագացնել Մխիթարյանի ապաքինման գործընթացը՝ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու համար, որը պետք է կայանա մայիսի 25-ին:

Հայ կիսապաշտպանն արդեն 4-րդ հանդիպումն է բաց թողնում «Ռոմա»-ի կազմում: Նա վնասել էր աջ ազդրը:

Տեսանյութեր