Որպես անհետ կորած որոնվող 32-ամյա տղամարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 32-ամյա Հարություն Նաշիկյանը։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Մայիսի 14-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Հարություն Նաշիկյանը հայտնաբերվել է Ձորաղբյուր գյուղում։ Նա ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել բացատրություն:

--00--ՀԶ

Տեսանյութեր