Բջնի-Հրազդան ճանապարհահատվածը հիմնանորոգումը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

 

նկար

Կոտայքի մարզում հիմնանորոգվում է Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան (Հ-85) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը (կմ25+200-կմ36+000), որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան։ Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է։

🔸Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետրը (կմ0+000-կմ10+000), որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։

🔸Երկու հատվածներում էլ շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։

🔸Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

🔸Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։

🔸Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը կնպաստի այս տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև մեծ կարևորություն ունի տեղի բնակչության համար։

--00—ԼՄ