Նիկոլի օրերը հաշված են, սկսում ենք նոր անհնազանդությունների ակցիաներ. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Վաղը առավոտյան ժամը 8:00-ից սկսվելու են անհնազանդության ակցիաները: Այս մասին այսօր`մայիսի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության երթից հետո հայտարարեց  «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ  Իշխան Սաղաթելյանը: 

«Առավոտյան ժամը 8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի  են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները, հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրն առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր եւ երեկ անհնազանդության ակցիաներ մայրաքաղաքում տեղի չեն ունեցել:

--00--ՀԶ