Առաջիկայում տասնյակ երկրներ կմիանան ՀԱՊԿ-ին. Բելառուսի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

default.v1.jpg

Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը կարծիք է հայտնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն առաջիկա տարիներին տասնյակ երկրներ կմիանան:

«Կարծում եմ, որ կազմակերպությունն ընդլայնվելու է: Մենք շուտով կտեսնենք, թե ինչպես է փոխվելու աշխարհակարգը, սակայն ՀԱՊԿ-ն ցույց է տվել իր մարտունակությունը, իր խաղաղասիրությունը, եւ ես կարծում եմ, որ մի քանի տարուց արդեն վեց երկիր չի լինի: Կլինեն տասնյակ երկրներ, որոնք գնահատում են խաղաղությունն ու կայունությունը եւ ոչ թե ագրեսիվությունն ու այլ երկրների քաղաքական կարգի փոփոխությունը»,- ասել է բելառուս նախարարը Во славу Родины պարբերականին տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե ինչ սպառնալիքների առաջիկայում կդիմակայի կազմակերպությունը, վերջինս հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն զարգանալու է մարտահրավերների ֆոնին, որոնք կարող են դրսեւորվել գունավոր հեղափոխությունների, ահաբեկչության, թմրաշրջանառության, մարդկանց առեւտրի տեսքով, փոխանցում է Смартпресс-ը:

Բացի այդ, Խրենինը հայտարարել է ՀԱՊԿ-ում ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հատուկ խմբի ձեւավորման մասին:

«Դա մեր կազմակերպության զարգացման հաջորդ ուղղությունն է՝ դիմակայությունը կենսաբանական սպառնալիքներին: Մինչեւ տարեվերջ համապատասխան կազմավորումներ են հայտնվելու»,- ընդգծել է նա:

--00--ՀԶ