Եկել եմ, որ ասեմ՝ ծոծրակներդ կտեսնեք, պառակտված շարժում չեք տեսնի. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
 

Չի կարող պառակտվել մի բան, որը վերաբերում է մեր ժողովրդին ու հայրենիքին։ Այս մասին Ֆրանիսիայի հրապարակում ելույթի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մի քիչ հիվանդացել էի, իշխանական մամուլը և ինչ-որ մարդիկ սկսեցին գրել, թե շարժումը պառակտվել է։ Հիմա ես եկել եմ ասեմ՝ ծոծրակներդ կտեսնեք, պառակտված շարժում չեք տեսնի»,-հայտարարեց Վանեցյանը։

Նա, անդրադառնալով օրվան,  շնորհավորեց Ընտանիքի միջազգային օրը․ «Իմ կարծիքով՝ ամուր, ավանդական ընտանիքն ուժեղ պետութէյան հիմքն է։ Ամուր և ավանդական ընտանիք, այլ տարբերակ չենք հանդուրժելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ՀԶ