Հազիվ դուրս եկանք․ Մեծամորում հրդեհվել է գերությունից վերադարձածի վարձակալած բնակարանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

default (8).v1.jpg

Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել գերությունից վերադարձած Խաչիկ Գրիգորյանի վարձակալած բնակարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Խաչիկի կինը` Իրինան:

«Առավոտ ժամը 7-ն էր, ամուսինս շատ բարձր ձայնով գոռաց` Իռա, հելի, երեխեքին հավաքի, ձեզ գցեք դուրս, ասում եմ` ինչ է եղել` պատասխանում է, որ տունը կպել է: Հետո երեխեքին վերցրեցինք, հազիվ դուրս եկանք, ամբողջ տունը համարյա վառվեց, կրակը տարածվել էր, գույք տեխնիկա, մեր շորերը, ամբողջովին վառվել է, հյուրասենյակում նորածին  երեխայիս շորերն են միայն մնացել»,-պատմեց կինը:

 
Իրինան 3 մանկահասակ երեխաների հետ այժմ քրոջ բնակարանում է գտնվում, չգիտի` ուր են գնալու հետագայում:

«Փոքրս 30 օրական է դեռ, քրոջս տանն ենք, իրենք էլ վարձով են, չենք կարող երկար մնալ, չգիտեմ` ինչ ենք անելու, մի բան գիտեմ, որ փողոցում ենք մնացել: Լավ է, գոնե երեխաներիս հետ ամեն ինչ նորմալ է, միայն տղաս է սթրես տարել, անընդհատ ասում է` տունը կրակի մեջ էր, վառվում էր»,- ասաց նա:

Կնոջ խոսքով` հրդեհը բռնկվել է պատշգամբից, սակայն ամենայն հավանականությամբ հին էլեկտրական լարերի պատճառով է եղել, կարճ միացումից ամենայն հավանականությամբ:

Հիշեցնենք, որ Խաչիկ Գրիգորյանը կամավոր էր մեկնել պատերազմ, 34 օր գերության մեջ էր մնացել, վերադառնալուց հետո էլ հեգեբանական խնդիրներ ուներ, չէր կարողանում աշխատել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00--ՀԶ