Հայ մարզիկները Եվրոպայի չեմպիոններ են դարձել` հաղթելով ադրբեջանցի և թուրք մարզիկներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

մարզիկնե Եվրոպա

Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը ոսկե մեդալ է վաստակել։  

Հայ մարզիկը 65 կգ քաշային կարգի եզրափակիչ մրցաշարում հաղթել է ադրբեջանցի Իսմայիլ Մուստաֆաևին` 8-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։
 
60 կգ քաշային կարգում ևս հաղթանակը Հայաստանի հավաքականինն է։ 17-ամյա Արման Մրտեյանը դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն՝ նվաճելով 3-րդ ոսկե մեդալը. այս անգամ մրցելով արդեն մեծահասակների մրցաշարում։ Մրտեյանը եզրափակիչում հաղթել է Թուրքիան ներկայացնող Օրհան Ույգունին։
 
Հիշեցնենք` բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 27 երկրների մարզիկներ, մեկնարկել է մայիսի 7-ին։

--00--ԱԱ