Տիգրանաշենի ոլորաններում իրանական համարանիշով բեռնատար է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1abfa3e9eaef3edf2780a964bad57aca.jpg

Երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

--00--ՀԶ