«Հրապարակ». Ի՞նչ կարիք կա այդպես ցնցումների մեջ ընկնելու, սադրելու, որ այդ «սակավաթիվ» հավաքները տապ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Hanrahavaq-40.jpg

«Հրապարակ»-ը գրում է. «Արդյո՞ք իշխանությունն այնքան վախեցած է, որ փորձում է ճնշումների ու քրեական հետապնդումների միջոցով վախեցնել մարդկանց եւ ստիպել, որ չպայքարեն: Մի կողմից՝ իշխանական լրատվամիջոցների քրտնաջան աշխատանքը, մյուս կողմից՝ ֆեյսբուքյան ողջ իշխանական ռեսուրսի մոբիլիզացիան, երրորդ կողմից` իրավապահների հիստերիան խոսում են հենց այդ վախի մասին: Եթե այնքան քիչ են Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները եւ երթի մասնակիցները, որոնց կարելի է հեգնել ու ծաղրել: Եթե միայն փողով են մարդկանց հրապարակ բերում, եւ այնտեղ միայն թմրամոլներ են, հարբեցողներ, անտուններ ու անապահովներ: Եթե վիճակն այնքան վատ է, որ անգամ Ավետիք Չալաբյանի նման մտավորական մարդն է փողով փորձում մարդ բերել հրապարակ:

Եթե իրոք ընդդիմությունը պառակտված է, լիդերի բացակայությունը քանդում է շարժումը, իսկ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ներկայությունը վանում է ժողովրդին, այդ դեպքում ինչո՞ւ եք այդքան անհանգստացած: Այդ դեպքում մարդիկ մի քանի օրից կհոգնեն, փողերը կա՛մ կվերջանան, կա՛մ էլ փող բաժանողներ չեն լինի։ Նրանց մի մասն արդեն, փաստորեն, բանտում է, մյուսները կզգուշանան բանտում հայտնվելուց եւ...կինոն կավարտվի:

Ի՞նչ կարիք կա այսպես ցնցումների մեջ ընկնելու` քաղաքական գործիչներ ձերբակալելու, սադրիչներ ուղարկելու, որ այդ «սակավաթիվ» հավաքները տապալեն կամ ընդդիմության ներկայացուցիչներին գաղտնի ու ապօրինաբար ձայնագրեն: Ի՞նչ կարիք կա դիմակավորված մարդկանց խուզարկությունների ուղարկելու: Կամ` դատախազության եւ ոստիկանության անունից օրական 10 հաղորդագրություն տարածելու, թե` զգուշացնում ենք անօրինական գործողություններից: Սա պարզ շանտաժ է` պետության կողմից, որը դուրս է հասարակական կարգը պաշտպանելուն կոչված կառույցների լիազորություններից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
 

--00--ՀԶ