Հուլիսի 17-ին Հարավային Օսիան ՌԴ-ի հետ միավորման հարցով հանրաքվե կանկացնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

648b543c_e146_4080_b3ce_f867bd9d90e0_w1200_r1.thumb_.jpg

Հարավային Օսիայի ներկայիս նախագահ Անատոլի Բիբիլովը հուլիսի 17-ին նշանակել է հանրապետության և Ռուսաստանի միավորման հարցով հանրաքվե։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Հարավային Օսիայի ղեկավարի կայքում։

«Հարավային Օսիայի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ որոշում եմ անցկացնել Հարավային Օսիայի Հանրապետության հանրաքվե (Ռուսաստանի Դաշնության հետ միավորվելու հարցով)... հանրաքվեն նշանակված է 2022 թվականի հուլիսի 17-ին»,- ասվում է փաստաթղթում։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Հարավային Օսիայի Գերագույն դատարանը քննարկել է Ռուսաստանի հետ հանրապետության միավորման հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը և տվել դրական եզրակացություն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության նախագահի վարչակազմում։

Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում հաղթած Ալան Գագլոևն ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի Դաշնություն մտնելու վերաբերյալ հանրաքվեն պետք է անցկացվի, երբ Մոսկվան հստակ հասկացնի, որ դրա ժամանակը եկել է։--00--ՀԶ