Օկուպացված Ակնայում կրկին ադրբեջանցի է զոհվել․ նա ԱԻՆ աշխատակից էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Ակնա զոհ

Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Ակնայում (ադրբեջանական անվանումը՝ Աղդամ-խմբ․) նոր միջադեպ է գրանցվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԱԻՆ-ի աշխատող 40-ամյա սակրավորը։

Հիշեցնենք, որ նախօրեին համանման դեպք էր տեղի ունեցել Ակնայում, պայթյունի հետևանքով մահացել էր գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող 30-ամյա երիտասարդ ադրբեջանցի։

--00--ԱԱ