Սյունիքի մարզ տանող ճանապարհն էական խնդիրներ ուներ, այս հատվածների հիմնանորոգմամբ զբաղվում ենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Կառավարության նիստի ժամանակ ՏԿԵ նախարարը Գնել Սանոսյանը նախագիծ ներկայացրեց, համաձան որի՝ նախատեսվում է 4 մլդ 750 մլն դրամ տրամադրել նախարարությանը ճանապարաշինարարական աշխատանքների համար։

Թեմայի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ տարածքում ճանապարաշինարարական աշխատանքերի ընթացքին՝ առանձնացնելով Սյունիքի մարզը։

«Վերջին տարիներին մենք, ըստ էության, ճանապարհների որակի առումով էական փոփոխություն ենք արել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհն այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ։ Ես հույս ունեմ, որ այս ախատանքների արդյունքում, այսինքն՝ ոչ թե հույս ունեմ, այլ վերջին անգամ, որ եղել եմ այդ ճանապարհին, արդեն երևում է, որ այս հատվածների հիմնանորոգմամբ էականորեն որակական փոփոխություն կունենանք»,-ասել է վարչապետը։