Աղդամում երիտասարդ ադրբեջանցի է զոհվել․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Աղդամ զոհ

Մայիսի 12-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Աղդամի շրջանի դատախազություն տեղեկություն է ստացվել, որ Ռաշադ Բախտիյարովը (ծնված 1982 թ.) շրջանում բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հետաքննությամբ պարզվել է, որ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող ադրբեջանցին մահացել է զինամթերքի պայթյունի հետևանքով ստացած ծանր վնասվածքների պատճառով։

--00--ԱԱ