Երևանի Սևանի փողոցի տոնավաճառի մի խանութ-սրահում 43-ամյա կինը գողացել էր գնորդի դրամապանակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Ապրիլի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած կինը հայտնել էր, որ նախորդ օրը Սևանի փողոցի տոնավաճառի մի խանութ-սրահում գնումներ կատարելիս անհայտ անձը, օգտվելով իր անուշադրությունից, գողացել էր իր դրամապանակը։ Դրամապանակում փող, նույնականացման ու բանկային քարտեր էին։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 6-ին բաժնի հետաքննության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան գողությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։

Բացատրական աշխատանքի արդյունքում 43-ամյա կինը ներկայացավ ոստիկանության բաժին, տվեց խոստովանական բացատրություն ու ներկայացրեց գողոնը:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00--ՀԶ