ԱՀ ՔԿ-ում վարույթ է ընդունվել ապօրինի ձուկ արդյունահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

ձուկկ.jpg

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի 1958թ. ծնված բնակչի կողմից ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Սարսանգ» կոչվող ջրամբարից ապօրինի, առանց համապատասխան թույլտվություն ունենալու ընդհանուր 859 հատ՝ 33,6 կգ քաշով տարբեր տեսակի ձուկ արդյունահանելու և կենդանական աշխարհին 859 000 ՀՀ դրամ գումարի խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ՀԶ