Ֆրանսիան չեղարկում է հասարակական տրանսպորտում պարտադիր դիմակ դնելու պահանջը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

1082946.jpg

Ֆրանսիայի  իշխանությունները որոշում են կայացրել մայիսի 16-ից չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հասարակական տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու պահանջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը:

«Երկրում էպիդեմիոլոգիական վիճակը բարելավվում է: Թեպետ համավարակը դեռ չի ավարտվել, նոր վարակումների թիվը նվազում է, այդ պատճառով մենք կարծում ենք, որ հասարակական տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու պահանջի պահպանումն արդեն նպատակահարմար չէ»,- հայտարարել է:

Մայիսի 10-ին Ֆրանսիայում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 56 հազար դեպք՝ այն դեպքում, երբ դեռ մարտի վերջին օրական վարակումների թիվը հասնում էր մինչև 146 հազարի: Երկրում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 144 հազար մարդ:

67 մլն բնակչություն ունեցող Ֆրանսիայում բուստերային պատվաստում է ստացել մոտ 40 մլն մարդ:

 --00--ՀԶ