ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

236774.jpg

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վարակվել է կորոնավիրուսով։

Այս մասին Twitter-ում հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն՝ հավելելով, որ Ստոլտենբերգն ամբողջությամբ պատվաստված է, ստացել է նաև  խթանող չափաբաժինը։

Նշվում է, որ նրա մոտ հիվանդության թեթև ձևն է ու առաջիկա ժամանակներս Ստոլտենբերգը կշարունակի իր պարտականությունները հեռավար կատարել։
 --00--ՀԶ