Փաշինյանին վախը կստիպի հեռանալ. ուժերով ընդդիմությունն ու իշխանությունը հավասարվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Անընդհատ ապրել վախի մթնոլորտում, որի լավագույն դրսևորումը ԱԺ դարպասների զոդումն է, հնարավոր չէ։ Իրենք շատ լավ հասկանում էին, որ ժողովուրդը չէր գնալու ջարդել-փշրելու, բայց վախ ունեն: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Վախի դրսևորում էր նաև Փաշինյանի ու նրա թիմակիցների ծափը, ես կասեի՝ հիստերիկ ծափահարությունները ԱԺ-ում: Այս պահին վերլուծելով ներքաղաքական գործընթացները՝ կարող ենք ասել, որ իշխանությունն ու ընդդիմությունը հավասարվել են: Եվ եթե ընդդիմության ճնշումն ավելանա, վարչապետը շատ հանգիստ կհեռանա»,-ասել է Բադալյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: