17-ամյա Արման Մրտեյանը բազկամարտի Եվրոպայի առաջնությանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

6777f3c4-3e65-4acc-b2f4-3fe9e67cad38 (1).jpg

Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանն այսօր վաստակեց երկրորդ ոսկե մեդալն ու կրկնակի չեմպիոն դարձավ, այս անգամ՝ աջ ձեռքով մրցմանը։

Նշենք, որ Մրտեյանը նախօրեին ևս մեկ ոսկե մեդալ էր նվաճել՝ ձախ ձեռքով մրցմանը։

Մարզիկն աշխարհի փոխչեմպիոն է և՛ աջ, և՛ ձախ ձեռքերի մրցապայքարում։

Հիշեցնենք, որ նա մրցում էր 60 կգ քաշային կարգում։

Երեկ Հայաստանը ներկայացնող մեկ այլ մարզիկ՝ Արսեն Խաչատրյանն էլ 90 կգ քաշային կարգում է նվաճել ոսկե մեդալ և դարձել Եվրոպայի չեմպիոն։

Բազկամարտում Հայաստանն ունի նաև 2 բրոնզե մեդալակիր։ 65 կգ քաշային կարգում Բարիս Չապուխյանը և 80 կգ քաշային կարգում Գոռ Էլբակյանը գրավեցին 3-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մայիսի 7-ին մեկնարկել է Բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, այն կտևի մինչև մայիսի 14-ը, կմրցեն 27 երկրի մարզիկներ։

Առաջնությանը մասնակցում են հետևյալ երկրների ներկայացուցիչ մարզիկները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա։

Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 11 մարզիկ։

--00--ՀԶ