Ղազախստանի նախագահը մեկնում է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Տոկաև Թուրքիա

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մայիսի 10-11-ին պաշտոնական այցով կլինի Թուրքիայում:

Նախագահի պաշտոնում Տոկաևի Թուրքիա կատարվող առաջին այցի ընթացքում տեղի ունենալիք հանդիպումների ժամանակ տարբեր ձևաչափերով կքննարկվեն «Թուրքիայի և Ղազախստանի միջև ռազմավարական համագործակցության մակարդակի հարաբերությունները և երկկողմ ու բազմակողմ հանագործակցությունը զարգացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը»:

Հանդիպումների ընթացքում մտքեր կփոխանակվեն նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ:

Նախատեսվում է նաև 2 երկրների հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը միտված պայմանագրերի, արձանագրությունների ու հուշագրերի ստորագրում:

--00--ԱԱ