COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը՝ մայիսի 9-ի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

l_0x0wh_786x458z_1_1.jpeg

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը մայիսի 9-ի դրությամբ:

Այսպես, ամբողջությամբ պատվաստվածների 46.4 տոկոսը կանայք են, 53.6 տոկոսը՝ տղամարդիկ:

Ինչ վերաբերում է տարիքային ցուցանիշներին, ապա 35-64 տարեկանները կազմում են ընդհանուր պատվաստվածների 56.7 տոկոսը: 18-34 տարեկան են պատվաստվածների 28.4 տոկոսը:

14.7 տոկոս պատվաստվածները 65 և ավելի բարձր տարիքի են: 
 

1
2
4
4

--00--ՀԶ