ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է բացել սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

հհ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

--00—ԼՄ

Տեսանյութեր