Սևանում, Գավառում, «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում, Գորիսում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

նկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ քաղաքներում և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

--00—ԼՄ