Լևոն Քոչարյանը վաղվա անհնազանդության ակցիաներին կմիանա Սուրբ Երրորդության հարակից տարածքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

․

ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վաղվա անհնազանդության ակցիաներին ինքը կմիանա Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքից։

«Վաղը կշարժվենք 4 ուղղություններով: Ես 12:00 կլինեմ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքում(Առյուծ Արքա) և այնտեղից կսկսենք մեր անհնազանդության երթը:

Միացե՛ք»,– գրել է նա։

--00--ԱՀ