Փաշինյանը պարտադրանքի տակ է. շարժումը կազատի ՀՀ-ն ճնշումներից. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Լայնածավալ պատերազմի մասին խոսում է այսօր ՀՀ իշխանությունը, բայց չի պատրաստում իր բանակն այդ պատերազմին, իսկ դա էլ նշանակում է, որ այդկերպ նրանք մանիպուլացնում են՝ փորձելով վախ ներշնչել, որ ժողովուրդը չըմբոստանա և իր պայքարը չշարունակի: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ «Դիմադրություն» շարժումն օրեցօր թափ է հավաքում, և ժողովրդի ու լայն զանգվածների ճնշման ներքո, այս շարժումը կստիպի գործող իշխանություններին հեռանալ:

«Փաշինյանը պարտադրանքի տակ է, և հենց այս շարժումը կազատի ՀՀ-ն արտաքին ճնշումներից»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: