Վրաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում․ ընդդիմադիր կուսակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Վրաստան արտահերթ ընտրություններ Վաշաձե

«Ռազմավարություն Աղմաշենեբլիի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն վստահեցրել է, որ Վրաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում, քանի որ «Վրացական երազանքը» գնալով ավելի արմատական ​​է դառնում։  

Քաղաքական գործչի խոսքով, դա անընդունելի է ամերիկացի և եվրոպացի գործընկերների համար, գրում է Aliq.ge-ն։   

«Վրաստանում շուտով արտահերթ ընտրություններ կլինեն։ Դա երկու գործոնով է պայմանավորված, նախ՝ «Վրացական երազանքն» ավելի արմատական ​​է դառնում, մեզ չի լսում, ոչինչ չի անում։ Իսկ երկրորդ՝ իշխանությունը բևեռացվում է, հրաժարվում է բոլոր պայմանավորվածություններից, համաձայնության առաջարկներից: 

Լսեք ԱՄՆ-ի դեսպանին, որ ասում է՝ պետք է միավորվել»,- շեշտել է Վաշաձեն։  Նա հավելել է, որ անելու են ամեն ինչ, որպեսզի Վրաստանը չշեղվի եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհից, և արագացվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։ 

--00--ԱԱ

 

Տեսանյութեր