ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը 85 տարեկան է. նրան շնորհավորել է ԿԳՄՍ նախարարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

նկար

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի 85-ամյակի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ պարոն Մանուկյան, 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: 

Դուք այն եզակի արտիստներից եք, ով առաջին իսկ բեմելից գրավել է հանդիսատեսին իր դերասանական խաղով՝ արժանանալով բարձր գնահատանքի: Թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին կերտած Ձեր անզուգական կերպարները, որոնք առանձնանում են իրենց արտահայտչականությամբ, հարստացնում են մեր բեմարվեստի պատմությունը:   

Գուժ Մանուկյան արվեստագետի անունն արդեն 55 տարի ամուր թելերով միահյուսված է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի պատմությանը: Շուրջ կես դար Դուք հաստատում եք պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական նվիրումի չափանիշը: 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ տարիներ և նոր ներշնչումներ»:

--00—ԼՄ