Փաշինյանի խոստացած «բացահայտումը» լինելու է Հրայր Թովմասյանի գրիչի մակարդակի մի բան. Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Ֆրանսիայի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող միասնական ընդդիմությունը չի ձևավորվել նոր իշխանություն ստեղծելու համար, լուծման տարբերակը ազգային համաձայնության կառավարություն ստեղծելն է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

«Լուծման իբրև տարբերակ մենք դիտում ենք լայն համախմբմամբ, պրոֆեսիոնալների մասնակցությամբ ազգային համաձայնության կառավարության ձևավորումը, որին հաջորդելու են ընտրություններ ու ընտրություններով նոր իշխանության ձևավորումը։ Այսինքն, մի շատ կարևոր հանգամանք պետք է նշեմ. 2018-ին իշխանափոխության իշխանափոխության համար պայքարում հանրային լայն շրջանակներ էին՝ քաղաքական կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, անհատներ։ Բայց իշխանափոխության արդյունքում իշխանության ձևավորման մենաշնորհը տրվեց ՔՊ-ին։ Այս պարագայում նոր ընտրությունները կստեղծի լայն ներքաղաքական հավասարակշռում», - ասել է նա։ 
Խոսելով Փաշինյանի՝ խորհդարանում արած այն հայտարարության մասին, որ հերթական բացահայտումն է անելու, Մանուկյանը նշեց. «Ընդդիմության ներկայությունը խորհրդարանում կապ չուներ Փաշինյանի բացահայտման հետ։ Նա կարող էր դա անել իր սիրած լայվով։ Թե այդ բացահայտումը լինելու է «Հրայր Թովմասյանի գրիչի մակարդակո՞վ», - նշել է նա։ 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ԱԺ-ում կայացած կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, թե անելու է կարևոր բացահայտում, սակայն երբ ընդդիմությունը լքել էր դահլիճը, ասել էր, թե կխոսի այդ մասին միայն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների աչքերի մեջ նայելով։ 

Դրանից հետո Փաշինյանի հետ փոխկապակցված որոշ տելեգրամյան ալիքներ գրել էին, որ նրա հայտարարությունը կարող է վերաբերվել Արցախի Քարագլուխ կոչվող բարձունքում ադրբեջանական զորքերի առաջխաղացման հետ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։