Ոստիկանները՝ ղեկավարների հորդորով, ցեմենտատարի վարորդին բերման են ենթարկել գողության կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

image_750x_6273aba293a42.jpg

Ոստիկանության մի խումբ ղեկավար ծառայողներ խայտառակում են համակարգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամրամ Մակինյանը։

«Ցեմենտատարի վարորդին կանգնեցնում են, ասում, որ ղեկավարությունը հանձնարարել է մեքենան տեղափոխել ոստիկանության զորքերի զորամաս, իսկ վարորդին էլ բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Իմ հարցին, թե ինչ իրավախախտում է կատարել վարորդը և ինչ հիմքով են բերման ենթարկում, անկեղծ պատասխանում են, որ չգիտեն, ղեկավարությունը կասի…

Բաժնում «պարզվում է», որ ցեմենտատարի վարորդը բերման է ենթարկվել цементовоз- ով գողություն կատարելու կասկածանքով...

Երբ հաջողվի պարզել, թե цементовоз-ով ինչ է գողացել, լրացուցիչ կասեմ…

Քիչ հետո հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին…

--00--ՀԶ