Երիտասարդ ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է ԱԱ բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

սպորտ

Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում, որն անցկացվում է Հունաստանի Հերակլիոն քաղաքում, Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալն ավելացավ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

67 կգ քաշայինների պայքարում  Գոռ Սահակյանը պոկեց 137 կգ, հրեց 165 կգ և երկամարտի 302 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու  արժանացավ բրոնզե մեդալի: Սահակյանը պոկում վարժությունում արժանացավ արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե մեդալի:

--00--ԿԿ