Առողջությունս հիմա ավելի լավ է, քան մինչև նստելը, ֆիզկուլտուրայով եմ զբաղվում,3 անգամ կերակրում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

,

«Եթե անհրաժեշտ եք համարում, կարող եք նստած հանդես գալ հայտարարությամբ՝ Ձեր առողջական վիճակի հետ կապված»,-ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստի ժամանակ, դիմելով Աղվան Հովսեփյանին, այսպես ասաց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Աղվան Հովսեփյանը, բութ մատը բարձրացնելով, ի պատասխան ասաց․

«Իմ առողջությունն այ, սենց է․ ավելի լավ, քան մինչև նստելը, քանի որ այնտեղ պարապում եմ ֆիզկուլտուրայով, քայլում եմ, երեք անգամ կերակրում են։ Հարգելի դատարան, ոչինչ չունեմ ավելացնելու այս պահին։ Ես ութ ամիս լռել, ոչինչ չեմ ասել։ Բայց մանրամասն խոսելու եմ, իհարկե, ոչ այս պահին, այլ կալանքի հարցը քննարկելուց առաջ։ Այն ժամանակ ունեմ ասելիքներ, որ նույնիսկ իմ փաստաբաններին չեմ ասել և նաև հանրային կարծիքի հետ կապված». գրում է aravot.am-ը։

Նշենք, որ այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է իրեն ներկայացված՝ ինքնաբացարկի միջնորդության հետ կապված։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ