40-ամյա տղամարդը մեքենայի մեջից ոստիկաններին ներկայացրել է մեթադոնով սրվակներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Ապրիլի 28-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Երևանում ծառայություն իրականացնելիս, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել երկու տղամարդու՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչներ:

40-ամյա տղամարդը մեքենայի մեջից ոստիկաններին ներկայացրել է մեթադոնով սրվակներ, իսկ 39 տարեկանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Լ» գրառմամբ 10 դեղահաբ:

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ