Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

կորոնավիրուս

Մայիսի 4-ին հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է արձանագրվել: Կատարվել է 1630 թեստավորում, առողջացել՝ 7 քաղաքացի:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 877 դեպք, որոնցից 412 026-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 545 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է:

Ընդհանուր կատարվել է 3 059 332 թեստավորում։

--00--ԿԿ