Հայտնի է, թե որքան մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքին․ ԻՔՄ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

․

ԻՔՄ-ն հաղորդագրություն է տարածել ընդդիմության՝ մայիսի 3-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ․

«Այսօր՝ մայիսի 3-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:15-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5600 մարդ:

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»։

--00--ԱՀ